ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Խորհրդարանն արտահերթ նիստում 60 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը:
Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Փաթեթի մեջ ներառված է նաև ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի սահմանային տարիքային շեմը փոխելու հարցը։
Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ ԱԱԾ փաստաթղթերը ոչնչացնելուց առաջ գաղտնազերծել, չի ընդունվել։