«Լունապարկի» պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է. տուժածը ՌԴ քաղաքացի է

Վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում պտտվող նստարաններից մեկը դեռևս անհայտ հանգամանքներում պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հիմա չունենք որևէ ատրակցիոն, որը ստացել է շահագործման բացասական եզրակացություն․Ասլանյան
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի է` 29-ամյա Աբաբի Յակովը, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։