ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականում նույն ազգանունով 5 ֆուտբոլիստ կա։ Նրանք միաժամանակ դուրս են եկել խաղադաշտ` այսօր Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Ուրուգվայի հավաքականի հետ մրցելու համար։
Կորեացիների հիմնական կազմում խաղադաշտ են դուրս եկել դարպասապահ Կիմ Սոնգյուն, պաշտպաններ Կիմ Յուն-Գվոն, Կիմ Ջի-Սուն, Կիմ Մուն-Հվանը և Կիմ Մին-Ջաեն։
Եթե փոխարինման դուրս գար նաև Կիմ Տաե-Հվանը, ապա թիմի կեսից ավելին կարող էին ներկայացնել Կիմ ազգանունը կրող ֆուտբոլիստները։
Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 0: 0 հաշվով:
Հարավային Կորեայի հավաքականը նույն խմբում է խաղում Ուրուգվայի, Պորտուգալիայի ևԳանայի թիմերի հետ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին` Կատար– Էկվադոր խաղով: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 18-ին, խաղին ներկա կլինի 80 հազար հանդիսական։