ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում ՌԴ-ի հետ երկկողմ բանակցությունները: Նա կառավարության նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հանդիպմանը։
«Հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 23-ին, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց էին ունեցել։
Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, ունեն հին ու խորը արմատներ։ Պուտինն արձանագրել էր, որ Փաշինյանի հետ Ղարաբաղի խնդիրները քննարկել են ինչպես ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, երբ միասին երթևեկում էին մեկ ավտոմեքենայում, այնպես էլ գագաթնաժողովի ընթացքում ու դրանից հետո։