Գրիգորյանն ընդունել է Զիբերթի պատվիրակությանը․ ներկա է եղել նաև ԵՄ լիազոր դեսպանը

Արմեն Գրիգորյանն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը
ԱԽ քարտուղարը խոսել է եվրոպական դիտորդական առաքելությունների կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ-ի ֆեյսբուքյան էջում։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն, թե ինչ խախտումներ են արձանագրել ԵՄ դիտորդները
Գրիգորյանն ընդգծել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ:
Կրակոցների պատճառը գուցե այն է, որ ասեն՝ եվրոպացի դիտորդները գործ չեն անում. Սիմոնյան