Գյումրու շենքերից մեկում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Գյումրու շենքերից մեկում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են ծխահարված 2 դի: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն 11։20 սահմաններում ահազանգ է ստացվել, այն մասին որ Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի 4-րդ հարկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են դուռը։
Գյումրու շենքերից մեկում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻ Շիրակի մարզային փրկարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը տեղեկացրեց, որ ծխապատ բնակարանում հայտնաբերվել է ծխահարված երկու տղամարդու դի։ Դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրդեհը բռնկվել է հյուրասենյակում. այրվել է մեկ բազմոց և մեկ բազկաթոռ։ Հյուրասենյակի ողջ գույքը ջերմահարվել է։ Հրդեհը ինքնամարվել է։
Գյումրու շենքերից մեկում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ բնակարանում հայտնաբերվել են Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:
Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել