Ալեն Սիմոնյանը կմեկնի Կատար

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ նախագահի խորհրդատու-օգնականն ու ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա (Կատար):
Այս մասին նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում:
Պատվիրակության կազմում են լինելու նաև ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանը և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: