Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հարցի։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: