Ադրբեջանցիները Մարտակերտում խախտել են հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղապահները ԼՂ–ի Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հայտնում է ՌԴ Պն–ն։
Ըստ տեղեկատվության` միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, ռուսական կողմը տվյալ փաստի առթիվ քննություն է անցկացնում։
«Երեք երթուղիներով պարեկային ծառայություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են տեղանքների ականազերծումը։
Օրվա ընթացքում ականազերծվել է 1 հա տարածք։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի