ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Մահացու վտանգի մեջ գտնվող50 ռուս զինծառայողներ վերադարձվել են Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Նոյեմբերի 24-ին, բանակցային գործընթացի արդյունքում, Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել են 50 ռուս զինծառայողներ, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ազատված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Բոլոր ազատվածներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Ռուսաստանը 35 զինծառայող էր վերադարձրել կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 273-րդ օրը։