Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 50 մարդ է տուժել, կա 2 զոհ

Տուժածների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 50 մարդ է տուժել։ Նրանցից 33–ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է նաև 2 զոհի մասին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում։ Ցնցումները գրանցվել են 01:08-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դյուզժե քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևելք:
Նախնական տվյալներով` զոհեր չկան, մարզի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։