Ռուսաստանը ուկրաինական գերությունից 35 զինվորական է վերադարձրել. ՊՆ

ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ ազատված բոլոր զինվորականներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի` ինչպես բժշկական, այնպես էլ` հոգեբանական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը 35 զինծառայող է վերադարձրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նոյեմբերի 23-ին բանակցային գործընթացի արդյունքում կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 35 ՌԴ զինծառայող, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ՕՏՈւ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ազատված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվան` ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժում ստանալու և վերականգնվելու համար։
Ռազմական գերատեսչության փոխանցմամբ` բոլոր ազատվածներին կցուցաբերվի անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 110 ռուս քաղաքացի: Վերադարձվածների թվում էին քաղաքացիական նավերի 72 ռուս նավաստի։ Ուկրաինական կողմին էր հանձնվել Ուկրաինայի ԶՈւ 108 կին զինծառայող։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 272-րդ օրը։