Երևան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը

Պատրուշևը ժամանել է Երևան ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարների, ԱԽ քարտուղարների նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք` ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում այսօր` նոյեմբերի 23–ին։
Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Երևանում այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն է
2022 թվականին միավորումը նախագահում է Հայաստանը, հաջորդ տարի նախագահությունը կանցնի Բելառուսին։