Պայթյուններ Երուսաղեմում. տուժել է առնվազն 18 մարդ

Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Այսօր Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել։ Մեկը տեղի է ունեցել Կենտրոնական ավտոկայանի մոտ, երկրորդը ՝ մոտակայքում գտնվող ավտոբուսում։ Այս մասին գրում է Jerusalem Post պարբերականը։
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոբուսի մոտ պայուսակով ռումբ է տեղադրված եղել։ Պայթյունը հենց այդ ռումբի պատճառով է եղել։
Հայտնում են առնվազն 18 տուժածի մասին։ Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։
ԱՄՆ Վերջինիա նահանգի Walmart խանութի մենեջերը կրակ է բացել աշխատակիցների վրա. կան զոհեր