Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին առնչվող հարցեր

Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին առնչվող հարցեր
ՀՀ ֆինանսների նախարարը գործընկերների հետ քննարկել է երեխաների իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Խաչատրյանը զրուցակիցներին ներկայացրել է 2022-2026թթ. ՀՀ կառավարության ծրագիրը և ընդգծել, որ առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին:
ՅՈւՆԻՍԵՖ-ը Հայաստանին է տրամադրել 320 սառցարան և սառնարան
Քրիստինե Վայգանդն իր հերթին կարևորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի եւ բյուջետային հատկացումների հարցում: Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ վերջերս հրապարակած «Որտեղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխաների իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: