Կարմիր գորգ և պատվո պահակախումբ․ ինչպես ՀԱՊԿ երկրների նախագահներին դիմավորեցին Երևանում

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներն արդեն Երևանում են։
Sputnik
Այսօր Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Sputnik Արմենիայի լուսանկարներում կարող եք տեսնել, թե ինչպես են Երևան ժամանում կազմակերպության անդամ երկրների նախագահները։
«Զվարթնոց» օդանավակայանում առաջինը վայրէջք կատարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ինքնաթիռը, այնուհետև Երևան ժամանեցին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բոլորին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
1 / 30

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները սպասում են ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին

2 / 30

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանեց Երևան

3 / 30

Սադիր Ժապարովն իջնում է ինքնաթիռից

4 / 30

Սադիր Ժապարովին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

5 / 30

Օդանավակայանի աշխատակիցները կարմիր գորգ են փռում՝ սպասելով ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին

6 / 30

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանեց Երևան

7 / 30

Մհեր Գրիգորյանը ողջունում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

8 / 30

Մհեր Գրիգորյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

9 / 30

Օդանավակայանի աշխատակիցները կարմիր գորգ են փռում՝ սպասելով ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին

10 / 30

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանեց Երևան

11 / 30

Տաջիկստանի նախագահը

12 / 30

Մհեր Գրիգորյանը դիմավորեց Էմոմալի Ռահմոնին

13 / 30

Պատվո պահակախումբը սպասում է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին

14 / 30

Երևան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

15 / 30

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն

16 / 30

Ալեքսանդր Լուկաշենկոն

17 / 30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

18 / 30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց ՀԱՊԿ գագաթնաժողովին

19 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

20 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

21 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում են ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին

22 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում են ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին

23 / 30

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանում է ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին

24 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովից առաջ ողջունում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

25 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովից առաջ ողջունում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

26 / 30

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին

27 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովից առաջ ողջունում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին

28 / 30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովից առաջ ողջունում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

29 / 30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին՝ համատեղ լուսանկարվելուց առաջ

30 / 30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովից առաջ

Հայաստանին աջակցելու ՀԱՊԿ նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. Զաս
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։
Միմյանց հանդեպ դժգոհությունները շատ են․ Բելառուսի արտգործնախարարը` ՀԱՊԿ-ի մասին