ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Իսրայելական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սպանել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գնդապետ Դավուդ Ջաֆարին։ Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսից ոչ շատ հեռու։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը` հղում անելով ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի առավոտյան։
«Երեկ առավոտյան ԻՀՊԿ գնդապետ Դավուդ Ջաֆարին սպանվել է սիոնիստական ռեժիմի ձեռքով Դամասկոսի մերձակա մայրուղիներից մեկի մոտ ռումբի պայթյունի հետևանքով», – ասված է հաղորդագրությունում:
Ջաֆարին Սիրիայում ԻՀՊԿ-ի խորհրդատուներից մեկն էր։