ՀԱՊԿ նեղ կազմով նիստի շրջանակում 15 որոշում ընդունեցինք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2 նախագծի վրա դեռ աշխատանքներ կտարվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ նեղ կազմով նիստի ժամանակ 17 որոշման նախագիծ է քննարկվել։ Նեղ կազմով նիստի աշխատանքներն ամփոփելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկված 17 նախագծերից 15-ի հետ կապված կոնսենսուս կա` որոշում կայացրել ենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2 նախագծի վրա դեռ աշխատանքներ կտարվեն։
Ընդունված 15 որոշումները քիչ հետո կստորագրեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։
ՀԱՊԿ անդամ երկրներն ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գագաթնաժողովն ընթանում է Երևանում։ Հայաստան են ժամանել կազմակերպության անդամ երկրների առաջնորդները։
Ինչպես դիմավորեցին Վլադիմիր Պուտինին Երևանում. տեսանյութ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: