ՀԱՊԿ անդամ երկրներն ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին

ՌԴ նախագահը կարևորեց նաև ՀԱՊԿ ուժերի ապահովումը ժամանակակից պաշտպանական ու հատուկ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնվում է։ Այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շարունակվում են արագ տեղակայման ու օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի արդիականացման աշխատանքները, մշտապես իրականացվում են ավիացիոն ու խաղաղապահ ուժերը ռազմական պատրաստության վիճակում պահելու, կառավարման համակարգի բարելավման ու ռազմական կադրերի պատրաստվածության բարձրացման աշխատանքներ»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը կարևորեց նաև ՀԱՊԿ ուժերի ապահովումը ժամանակակից պաշտպանական ու հատուկ միջոցներով։
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
Ահաբեկչության ու էքստրեմիզմի դեմ պայքարի ուղղությամբ ևս, նրա խոսքով, ընդլայնվում է ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։
«ՀԱՊԿ երկրների իրավասու գերատեսչությունները պետք է շարունակեն սերտորեն աշխատել ահաբեկչության, ծայրահեղականության և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների սպառնալիքները ժամանակին բացահայտելու համար»,– ասաց ՌԴ նախագահը։
Նա իր խոսքում հիշատակեց, որ ՀԱՊԿ–ում դրական զարգացումներից բացի գրանցվել են նաև թերացումներ, որոնց մասին խոստացավ ավելի մանրամասն խոսել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ փակ հանդիպմանը։
Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. Փաշինյան