Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով

Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարություն կարվի նախարարների մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների մակարդակով և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,–ասել է Սեմերիկովը:
Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։
Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին:
Երևան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը
Նշենք, որ Երևանում այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողով։ Հայաստանը 2022 թվականի հունվարից ՀԱՊԿ-ում նախագահ է, հիմա էստաֆետը փոխանցվում է Բելառուսին։
Հիշեցնենք, որ կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։