Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են Անկարայում և Ստամբուլում

ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 35 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։
«Ըստ առկա տեղեկությունների` տուժածների թիվը հասել է 35-ի։ Նրանցից 32-ը տուժել են Դյուզջեում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Զոնգուլդակում»,-Twitter-ում հայտնել է Քոջան:
Ավելի վաղ հաղորդվել էր 22 տուժածի մասին։
6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի արևմուտքում։ Ցնցումները գրանցվել են 01:08-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դյուզժե քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևելք:
Նախնական տվյալներով` զոհեր չկան, մարզի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։
Երկրաշարժ է եղել Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. այն զգացվել է Արմավիրի մարզում