Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը 8 ժամ փակ կլինի

Երթևեկություն Մաշտոցի պողոտայում
Մայրաքաղաքում տոնական ձևավորման աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունն առավոտյան փակ կլինի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը համակարգում է ամանորյա տոնական ձևավորման գործընթացը, նոյեմբերի 21-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: