ԵԱՏՄ երկրները կդիտարկեն բարակ պոլիէթիլենային տոպրակների, ՊՎՔ պիտակների արգելքը

Տոպրակ
ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը գիտահետազոտական աշխատանքներ է կատարում՝ մեկանգամյա պլաստիկի արգելման և դրա ներմուծման նպատակահարմարության գնահատման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներում կքննարկվի բարակ պլաստիկ տոպրակների, ՊՎՔ (պոլիվինիլքլորիդ) պիտակների, փրփրային պոլիստիրոլի և «կենսաքայքայվող» նյութերի փաթեթների արգելքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի էկոլոգիական օպերատորի գլխավոր տնօրեն Դենիս Բուցաևը։
Համապատասխան առաջարկով հանդես է եկել Բելառուսը։ Մասնավորապես, Մինսկն առաջարկել է արգելել 20 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների, կենսաքայքայվող պոլիմերային նյութից փաթեթների, ՊՎՔ պիտակների, փրփրային պոլիստիրոլի վաճառքը։
«Մենք՝ որպես ռուսաստանյան բնապահպանական օպերատոր, լիովին աջակցում ենք մեր բելառուս գործընկերների առաջարկին։ Փաստաթուղթն այժմ քննարկվում է ԵԱՏՀ-ի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի) կողմից, խորհրդակցություններ են անցկացվում կողմերի միջև, և այդ առաջարկները, ըստ էության, ճիշտ են», - ասել է Բուցաևը:
Նրա խոսքով՝ 20 միկրոնից պակաս հաստությամբ տոպրակները չեն կարող վերամշակվել։
ԵՏՀ-ում ուսումնասիրություններ կիրականացվեն եվրասիական շուկայի վրա նման արգելքի ազդեցության վերաբերյալ։ ԵՏՀ ներկայացուցիչ Դմիտրի Յարոշենկոն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները ընդունել են մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման ռազմավարություն, որը նախատեսում է միջոցառումներ այդ հարցի վերաբերյալ։