Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նոկդաունի ենթարկեց անգլիացի մրցակցին ու հասավ եզրափակիչ

Էրիկ Իսրայելյան. Արխիվային լուսանկար
Մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Իսրայելյանը եզարփակիչում է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նա կարողացավ պարտության մատնել անգլիացի Նելսոն Բիրչառին։
«Իսրայելյանը նոկդաունի ենթարկեց անգլիացի մրցակցին: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակ շնորհեցին հայ մարզիկին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Էրիկ Իսրայելյանը նախորդ մենամարտում 5:0 հաշվով հաղթել է գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Նշենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ` Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57), Էրիկ Իսրայելյանը (60 կգ): 63 կգ քաշային կարգում հանդես է գալիս Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ՝ Գարիկ Անտանոսյանը, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանը, 80 կգ՝ Համլետ Ադամյանը, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյանը, գերծանր քաշային կարգում՝ Ավետիք Հովակիմյանը:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Իսպանիայում, այն մեկնարկել է նոյեմբերի 14-ին և տևելու է մինչև նոյեմբերի 26-ը։