Արարատի մարզում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. մեկ մարդ մահացել է, մեկը՝ վիրավորել

Վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, իսկ ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր 19:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, իսկ ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Շղթայական ավտովթար Գեղարքունիքում. 9 քաղաքացու Գավառի բուժկենտրոն են տեղափոխել