ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 80 տոկոսով։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով` երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգանում են բարձր տեմպերով։ Սա պայմանավորված է նաև մատակարարման շղթաների որոշ փոփոխություններով։
«Սա փաստ է, որը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այսօրվա քննարկումներին, ապա նա հույս հայտնեց, որ կկարողանան շոշափել տարածաշրջանային բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությունը։ Այդ հարցերի մեծ մասը քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Մասնավորապես ընդգծվել է 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերը իրագործելու կարևորությունը։