Ոչ մասնակից երկրների հանդիսատեսը կկարողանա քվեարկել «Եվրատեսիլի» ցանկացած մասնակցի օգտին

Եվրոպական հեռարձակման միությունը հայտնել է, որ «Եվրատեսիլին» չմասնակցող երկրների հանդիսատեսի ձայները կգումարվեն և կվերածվեն միավորների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Եվրատեսիլի» կանոնները կփոխվեն. 2023 թվականից սկսած` մրցույթին չմասնակցող երկրների հանդիսատեսն առաջին անգամ կկարողանա քվեարկել իրեն դուր եկած կատարողի օգտին։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակման միության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Նրանց ձայները կգումարվեն և կվերածվեն միավորների, որոնք կունենան նույն կշիռը, որն ունի մեկ մասնակից երկիր ինչպես կիսաեզրափակիչում, այնպես էլ եզրափակիչում», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի` սկսած 1956 թվականից, այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից մեկն է։ Մրցույթի լսարանը 600 մլն է։
Հայտնի է` որքան գումար կծախսվի «Մանկական Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար