Թել Ավիվ–Ստամբուլ չվերթը չեղարկվել է ուղևորներին սպառնացող տեսանյութի պատճառով

Սպառնալիքներով տեսանյութն ուղարկած ուղևորը ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Թել Ավիվից դեպի Ստամբուլ չվերթը չեղարկվել է այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը մյուսներին սպառնալիքներով տեսանյութ է ուղարկել։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։
«Pegasus Airlines-ի Թուրքիայի չվերթը... Թել Ավիվից դեպի Ստամբուլ երկուշաբթի օրը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ այդ չվերթի ուղևորը տասնյակ մարդկանց սպառնալիքներով տեսահոլովակ է ուղարկել»,-հաղորդում է պորտալը։
Նշվում է, որ ուղևորը ձերբակալվել է։
Պորտալի տվյալներով` տեսանյութում մարդ է երևում, որը կրակում է ատրճանակից։ Գործողությունն ուղեկցվում է արաբերենով մակագրությամբ «Օդանավում արաբներ կա՞ն»:
Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ-ը՝ ինքնաթիռում ռումբի ահազանգի հետքերով