Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին
Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը և քննարկել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկով
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին
Բացի այդ, Պապիկյանը զրուցակցին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն։