Սևաստոպոլում Բալակլավայի ՋԷԿ-ին մոտենալու փորձի ժամանակ 2 ԱԹՍ է խոցվել

Բալակլավայի ՋԷԿ–ը
Սևաստոպոլի վարչակազմի ղեկավարը հավաստիացրել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքը չի վնասվել, տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Սևաստոպոլում Բալակլավայի ՋԷԿ-ին մոտենալու փորձի ժամանակ ՀՕՊ ուժերը երկու անօդաչու սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Սևաստոպոլի վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը:
Նա Telegram-ում գրել է, որ արտակարգ ծառայությունները որևէ հրդեհ կամ քաղաքացիական ենթակառուցվածքին հասցված վնաս չեն արձանագրել, տուժածներ նույնպես չկան։
«Հիմա քաղաքում իրավիճակը հանգիստ է։ Բայց բոլոր ուժերն ու ծառայությունները գտնվում են մարտական պատրաստության վիճակում», - ընդգծել է Ռազվոզժաևը։
Բացի այդ, նրա խոսքով, այսօր Սևծովյան նավատորմը ևս երեք անօդաչուի գրոհներ է հետ մղել։
Բելգորոդյան գյուղում զինամթերքի պայթյունից ամուսնական զույգ է մահացել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Կիևը Սևաստոպոլի ջրատարածքում ահաբեկչություն էր իրականացրել։ Վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։
Դրանից հետո ՌԴ ԶՈւ-ն մի շարք զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի էներգահամակարգի օբյեկտներին։
Արևմուտքը Կիևին քարտ–բլանշ է տվել Զապորոժիեի ատոմակայանը հրետակոծելու համար. ՌԴ ԱԳՆ