Սենսացիա Մունդիալ 2022–ում. Արգենտինայի հավաքականը պարտվեց Սաուդիան Արաբիային

Սաուդյան Արաբիան ասիական առաջին թիմն է աշխարհում, որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկից ավելի գոլ է խփել արգենտինացիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Արգենտինայի հավաքականը անհավանական պարտություն է կրել Սաուդյան Արաբիայի հավաքականից Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում:
Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Արգենտինացիների միակ գոլը խփել է Լիոնել Մեսսին` 11 մետրանոց հարվածով:
Սաուդյան Արաբիայից գոլերի հեղինակ են դարձել Սալեհ Ալ-Շեհրին և Սալիմ Ալ-Դավսարին։
Հատկանշական է, որ արգենտինացի ֆուտբոլիստները ևս երկու գնդակ են ուղարկել Սաուդյան Արաբիայի դարպասը, սակայն մրցավարը դրանք չի հաշվել։
Լիոնել Մեսսին 7-րդ անգամ «Ոսկե գնդակ» ստացավ
Այսպիսով` Սաուդյան Արաբիայի հավաքականը դարձավ առաջին ասիական թիմը, որն աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկից ավելի գոլ խփեց Արգենտինայի հավաքականի դարպասին։
Նշենք, որ C խմբի մյուս երկու թիմերը՝ Մեքսիկան և Լեհաստանը, կմրցեն այսօր ժամը 20:00-ին։