Նարիշկինը հայտարարել է ԱՊՀ երկրներում հակամարտություններ հրահրելու` ԱՄՆ փորձերի մասին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը համագործակցության տարածքում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված մշտական փորձեր է արձանագրում Արևմուտքի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ԱՊՀ տարածքում ԱՄՆ–ի ապակառուցողական գործունեության մասին։ Այս մասին նա ասել է Դուշանբե այցի ընթացքում` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է, որ իր ղեկավարած կառույցը մշտապես արձանագրում է ԱՄՆ–ի և Արևմուտքի այլ երկրների կողմից փորձեր, որոնք նպատակ ունեն ցավոտ կողմեր գտնել համագործակցության երկրներում հակամարտություններ հրահրելու նպատակով։
«Ապակառուցողական և պայթյունավտանգ գործունեության օրինակ է Ուկրաինայի իրավիճակը, որտեղ տասնամյակներ շարունակ խրախուսվում էր նացիոնալիզմն ու ռուսատյացությունը, ինչը ցավալի հետևանքների է հանգեցրել», – հավելել է Նարիշկինը։
Ըստ նրա` Արևմուտքի կործանարար աշխատանքի հետևանքով բարգավաճող Ուկրաինան վերածվեց բռնապետական ​​և կոռումպացված պետության։
Կիևը բանակցություններում մանրակրկտորեն կատարում է Արևմուտքից եկած հրահանգները. Պեսկով
Նարիշկինը կարծում է, որ այսօր ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ընդհանուր խնդիրն արևմտյան երկրների ապակառուցողական գործողություններին հակազդելն է։