ՄԱԿ-ին մտահոգել են ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի կադրերը

ՄԱԿ
ՄԱԿ-ը կոչ է արել ռազմագերիների սպանությունների մասին հաղորդումների վերաբերյալ լիարժեք հետաքննություն անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությանը մտահոգել են Դոնբասում ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինացիների կողմից ռուս ռազմագերիների սպանության մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն:
Պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԿ-ում մտահոգված են մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ՝ անկախ նրանից, թե ով է դա անում։ Հակը հիշեցրել է, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգներն անցյալ շաբաթ զեկույց է ներկայացրել, որում նա լրագրողների և ընդհանրապես աշխարհի ուշադրությունը հրավիրել է գերիների խնդրի վրա, որոնց, ըստ հաղորդումների, սպանում է ուկրաինական կողմը: Նրա խոսքով՝ այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են ՌԴ 10 ռազմագերիների։
Տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են գերի ընկած և գետնին պառկած զինծառայողներին, համացանցում հայտնվել էր ուրբաթ օրը։
ԱՄՆ-ն հետևում է Դոնբասում ՌԴ ռազմագերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսանյութերին. Պետդեպ
Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ–ի Մակեևկա գյուղում։ Նա այդ միջադեպն անվանել է ցուցադրական, գռեհիկ հանցագործություն և հայտարարել, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել։ ՄԻԽ–ը տեսանյութը կուղարկի մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, ԿԽՄԿ և այլ կազմակերպություններ։
ՌԴ ռազմագերիներին գնդակահարած ուկրաինացի զինվորները սերտ համագործակցում են ՆԱՏՕ–ի հետ. RT