ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայում հիմնվել է հայագիտության առաջին ամբիոնը։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Ամբիոնը բացվել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ` համալսարանի աշխարհագրության և պատմության ֆակուլտետում։
«Ամբիոնը ստեղծվել է Իսպանիայում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն ստորագրել են հուշագիր «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին»։
Սոս Ավետիսյանը և Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն հուշագիր են ստորագրել