Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 268-ի

Ինդոնեզիա
Զոհերի թիվն ամենայն հավանականությամբ կմեծանա՝ հաշվի առնելով, որ մեծ թվով անհետ կորածներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են։ «Asssociated Presss»-ը հայտնում է, որ այս պահին մահացած է համարվում 268 մարդ։
Այս թիվն ամենայն հավանականությամբ կմեծանա՝ հաշվի առնելով, որ մեծ թվով անհետ կորածներ կան (151 մարդ), իսկ փրկարարները դեռ չեն ապամոնտաժել բոլոր փլատակները:
Բացի այդ, 1083 անձ վնասվածքներ են ստացել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ինդոնեզիայում 5.6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Գործակալությունընշում է, որ երկրում հաճախ լինում են նաև ավելի հզոր երկրաշարժեր, որոնք համեմատաբար ավելի քիչ վնաս են հասցնում, քան երեկվանը:
Փորձագետները կարծում են, որ ավերածություններին նպաստել է այն, որ էպիկենտրոնը երկրի մակերևույթին մոտ է գտնվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ջակարտայում:
Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով շուրջ 400 մարդ է տուժել