Հեռախոսային խաբեբաներն ակտիվ են ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում

Այդ երկրներ զանգերի թվի ավելացումը կարող է կապված լինել քաղաքացիների ռելոկացիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցիների վրա փորձարկված հեռախոսային խարդախության սխեմաները հասնում են մերձավոր արտերկրի, մասնավորապեսՀայաստանի, Ղազախստանի և Բելառուսի ռուսախոս բնակիչներին։ Դա տեղի է ունենում պատժամիջոցների կիրառումից հետո գողացված գումարները ՌԴ-ից արտասահման դուրս բերելու բարդության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» «Վարկառուների իրավունքների համար» նախագծին։
iPhone վաճառողները հանցագործների խաբեության զոհ են դառնում. ոստիկանությունը զգուշացնում է
Նախագծի ղեկավար Եվգենյա Լազարևայի խոսքով` չարագործների նպատակն է մեծացնել գործունեության մասշտաբը և ավելացնել գողացված գումարների քանակը: Ուստի երբ ռուսական բանկերի նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ կիրառել և գումարները դուրս բերելը բարդացավ, խաբեբաներն իրենց ուշադրությունը սևեռեցին նախկին խորհրդային հանրապետություններին և սկսեցին արդեն մշակված սխեմաներով աշխատել այնտեղ։
Նա ընդգծել է, որ այդ միտումը առավել տարածված է Ղազախստանում, քանի որ այդ երկրում ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի։
Խաբեության սցենարներից մեկի էությունը հետևյալն է. զոհին զանգահարում են Բանկի անվտանգության ծառայության անունից՝ ծանուցելով «ֆինանսական հեռախոսահամարը» փոխելու մասին իբրև թե գրանցված հայտի մասին: Եթե զոհը ժխտում է այդ գործողությունը, նրան միևնույնն է՝ համոզում են անել դա «հատուկ ոստիկանական հետաքննության» շրջանակներում։
Երկրորդ տարածված սցենարը հիմնվում է այն բանի վրա, որ զոհին հայտնում են իր անունով վերցված վարկի մասին: Այն չեղարկելու համար խաբեբաներն առաջարկում են նույն գումարի չափով մեկ այլ վարկ վերցնել և գումարը փոխանցել «անվտանգ հաշվի», որն իրականում չարագործի հաշիվն է։
Նշվում է, որ այդ երկրներ զանգերի թվի աճը կարող է կապված լինել քաղաքացիների ռելոկացիայի հետ։