ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայկական արտադրության՝ ԱԷԿ-ների համար նախատեսվածսեյսմիկ տվիչները կարող են հայտնվել ԱՊՀ–իու Եգիպտոսի ատոմակայաններում։ Այդ տվիչների համակարգերը Սոչիում կազմակերպված«Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների համաժողով-ցուցահանդեսում ներկայացրեց մշակումների ղեկավար, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի (Երևան) տնօրեն Վահրամ Պետրոսյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Մեծամորի ատոմակայանում այդ թվային տվիչներն արդեն փոխարինել են նախկին տվիչներին։
Տվիչները գրանցում են հողի տատանումները և կրիտիկական շեմը գերազանցելու դեպքում ինքնաբերաբար անջատում են ռեակտորը: Համակարգն արդեն մեկ անգամ աշխատել է 2020 թվականի ապրիլին` կայանի տարածքում կայծակի ուժեղ հարվածից հետո։ Դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ստուգելու՝ արդյոք այդ տատանումները ազդել են կայանի հիմնական հանգույցների աշխատանքի վրա, թե ոչ։
Համակարգը կարող է վթարային անջատում իրականացնել նաև այլ կայաններում՝ ՀԷԿ–ում՝ ջրարգելակի վթարային բացման և ջրթողիչի միջոցով, ՋԷԿ–ում՝ դեպի կաթսա գազամատակարարումը դադարեցնելու միջոցով։
Պետրոսյանի խոսքով՝ «Հայատոմի» տեխնոլոգիան ներկայացվել է «Ատոմէքսպոյում» ու արժանացել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության դեպարտամենտի խորհրդական Միխայիլ Լիտվինովի հավանությանը։
Առաջիկայում ՌԴ գործընկերներին ավելի մանրամասն փաստաթղթեր կփոխանցվեն այն համակարգերի վերաբերյալ, որոնք կարող են «Ռոսատոմի» կողմից առաջարկվել ԱՊՀ երկրներում կիրառելու համար։
«Հայատոմը» «Ռոսատոմի» հետ բանակցում է հեռավոր արտերկրում խոշոր ԱԷԿ-ի կառուցմանը մասնակցելու համար։ Որակ–գին հարաբերակցությունը կարող է մրցունակ դարձնել Հայաստանի առաջարկը։