Երևանում Մարիա Յակոբսոնի անունով փողոց կանվանակոչվի

Երևանի քաղաքապետարան
Մարիա Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբերի, արժանացել է «մամա» անվանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանում Մարիա Յակոբսոնի անունով փողոց կանվանակոչվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում։
Հայտնի միսիոներներ Մարիա Յակոբսոնի անունով կանվանվի Երևանի Արաբկիր 51-րդ փողոցը։
Նշենք, որ Մարիա Յակոբսոնը 1907 թ.–ին ամերիկյան ընկերության միսիոներների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։
1915 թ.–ի նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։
1922 թ.–ի Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբերի, արժանացել է «մամա» անվանը։