ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանի համար 37 հիմնական դպրոցն այսուհետ կանվանվի հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ։ Որոշումը կայացվել է այսօր ավագանու նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ նախկինում Վահագն Դավթյանի անունն էր կրում համար 149 դպրոցը։ Սակայն այն մի քանի տարի առաջ այն լուծարվել էր։
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 5 հասցեում կփակցվի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Իսկ Սպենդիարյան 5 հասցեում կփակցվի հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱրամՂարաբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։