ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Լոնդոնի «Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արմեն Զախարյանի հետ: Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ մնում է, որ անգլիական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գա «Դինամոյի» հետ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», բայց տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։
Արսեն Զախարյանը ծնվել է 2003 թվականի մայիսի 26-ին Սամարայում։ «Կռիլյա Սովետով» ակումբի սան է:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի և երեք գոլի ու հինգ գոլային փոխանցման հեղինակ դարձել։ Բացի այդ, նա չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։