Սոչիում մեկնարկել է ատոմային էներգետիկայի համաժողովը․ Հայաստանը մասնակիցների թվում է

Սոչիում մեկնարկել է ատոմային էներգետիկայի համաժողովը
«Ատոմէքսպո» համաժողովը տեղի է ունենում համաճարակի պատճառով եղած երկար դադարից հետո։ Ավանդույթի համաձայն՝ դրան մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գնահատմամբ՝ մինչև 2050 թվականը անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել ատոմային էներգետիկայի հզորություններն ամբողջ աշխարհում: ՏեղեկությունըՍոչիում ատոմային էներգետիկայի «Ատոմէքսպո-2022» միջազգային համաժողով-ցուցահանդեսի բացման ժամանակ հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի փոխնախագահ Միխայիլ Չուդակովը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները
Այժմ, նրա խոսքով, չափազանց կարևոր է ապահովել աշխարհի բնակչությանը ոչ միայն էներգիայով, այլև մաքուր էներգիայով։ ՄԱԿ-ի կողմից սահմանված նպատակին հասնելու համար (մինչև 2050 թվականը հասնել CO2 չեզոք հավասարակշռության) անհրաժեշտ է բարձրացնել միջուկային էներգիայի հզորությունները:
ՄԱԳԱՏԷ–ի գնահատականի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ կլինի աշխարհի ատոմային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը հասցնել գրեթե 870 գեգավատի (ներկայիս 384-ի փոխարեն – խմբ.): Այլ կերպ ասած, հզորությունները պետք է ավելացվեն երկու անգամ և շահագործման հանձնվեն տարեկան ոչ թե 5-7 էներգաբլոկ, ինչպես հիմա, այլ երկու տասնյակ և ավելի։
«Ռուսատոմ Սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը «Ատոմէքսպո-2022»-ում
«Համաշխարհային աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին մաքուր էներգետիկայի զարգացումը չափազանց կարևոր է, համոզված եմ, որ մենք կարող ենք մնալ այդ խնդիրների կատարման շարժիչ ուժերից մեկը», - ասել է Չուդակովը:
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին նշել է, որ ատոմային էներգետիկան զարգանում է։ Չնայած համաճարակին ու լոգիստիկայի համաշխարհային շղթաների թուլացմանը՝ ընդլայնվել է համաշխարհային «միջուկային ակումբը», միջուկային էներգետիկայի նոր օբյեկտներ են ստեղծվում և նախագծվում:
«Համաժողովում մեր շփումը կարևոր քայլ կլինի խաղաղ ատոմի հնարավորությունների հետագա զարգացման համար», - ասել է Լիխաչովը:
Նշենք, որ Հայաստանից «Ատոմէքսպո» համաժողովին մասնակցում են Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը, ինչպես նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: