Սիրիան թուրքական քաղաք է հրթիռակոծել, վիրավորներ կան. ԶԼՄ

Շտապօգնության ավտոմեքենա
Վիրավորների հստակ թիվը չի նշվում։ Դեպքի վայրերում աշխատում են շտապօգնության խմբերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Սիրիան գնդակոծել է Թուրքիայի Քարքամիշ քաղաքը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk»-ը։
Հեռուստաալիքի տվյալով՝ քրդական ուժերն առնվազն չորս հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ։
Արկերից մի քանիսը պայթել են քաղաքի կենտրոնում։ Հրթիռներից մեկն ընկել է դպրոցի շենքի վրա, ևս երկուսը` բնակելի տների, իսկ չորրորդը՝ բեռնատարի վրա։
Վիրավորների հստակ թիվը չի նշվում։ Դեպքի վայրերում աշխատում են շտապօգնության խմբերը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում և Իրաքում իրականացրել է «Ճանկ-Թուր» օդային գործողությունը, որի հետևանքով ոչնչացվել են քրդական զինված խմբավորումների քարանձավներ, թունելներ և պահեստներ։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակի հարձակումներն անպատասխան չեն մնա։