ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցությունը
© Photo : press office of MFA of RA
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ քննարկվել է նաև առևտրատնտեսական նախագծերի իրականացումը, անդրադարձ արվել այլ ոլորտներում հնարավոր փոխշահավետ համագործակցությանը։
Խորհրդակցությունների ժամանակ նախարարի տեղակալ Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցությունը
© Photo : press office of MFA of RA