Քանյե Ուեսթն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում

Քանյե Ուեսթ
Հայտնի ռեփերը հայտարարել է, որ պարզապես դեպի ապագա է շարժվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Ռեփերի խոսքով` իր քարոզարշավը կղեկավարի «Breitbart News»-ի նախկին խմբագիր Միլո Յաննոպուլոսը։
«Այո՛։ Ամեն ինչ շատ պարզ է.. Պարզապես մենք շարժվում ենք դեպի ապագա»,–հայտարարել է ռեփերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։
Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էին, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։
Հավելենք, որ ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։
Ի՞նչ սպասել ԱՄՆ-ի ընտրություններից