Նոյեմբերի 22-ին Մաշտոցի պողոտայի մի հատվածը ժամանակավորապես կփակվի

Երևանում շարունակվում են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վաղը Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը ժամանակավորապես կփակվի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը համակարգում է ամանորյա տոնական ձևավորման գործընթացը, այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: