Մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումն անհնար է

Զապորոժիեի ատոմակայանը. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը նոյեմբերի 19-20-ը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում, ինչպես նաև կայարանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով արձակել են ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից մշտական գնդակոծությունների պայմաններում Զապորոժիեի ատոմակայանի գործարկումն անհնար է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական զորքերը նոյեմբերի 19-20-ը ատոմակայանի տարածքում, ինչպես նաև կայանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով արձակել են ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ: ԱԷԿ–ը սեպտեմբերի վերջից սկսած առաջին անգամ է ենթարկվել ուկրաինական նման զանգվածային գնդակոծությունների։
«Մշտական գնդակոծությունների պայմաններում ատոմակայանի գործարկումն անհնար է։ Բայց ատոմակայանի ուղղությամբ հարվածների դադարեցումից հետո այն բավականին արագ կարելի է կարգի բերել և վերսկսել արտադրությունը», - ասել է Ռոգովը։
Զապորոժիեի ԱԷԿ - ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն Եվրոպայում բլոկների քանակով և հզորությամբ ամենամեծ կայանն է. ունի վեց էներգաբլոկ՝ մեկ գիգավատ հզորությամբ։ Մարտից այն ռուս զինվորականների պաշտպանության ներքո է։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար: Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել ինչպես Էներգոդարը, այնպես էլ ատոմակայանի տարածքը։