Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն գործեր քննող դատավորների կազմում

Մնացական Մարտիրոսյան
Աննա Շիլաջյանն ու Ռուդոլֆ Ավագյանն ընտրվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
« 2 թեկնածուներից մեկը` Աննա Շիլաջյանը, ընտրվել է 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: