Մակրոնը հայտարարել է, որ հրատապ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահը մտահոգված է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հրատապ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրա խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։

«Ես այսօր հրատապ հեռախոսազրույց եմ ունեցել Զելենսկու հետ։ իրավիճակը (Ուկրաինայում) ծանր է։ Ուկրաինան շարունակում է ռմբակոծությունների ենթարկվել, Զապորոժիեի ԱԷԿ-ում պահպանվում է սպառնալիքը», - ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Մոլդովայի աջակցությանը նվիրված խորհրդաժողովում։

Ուկրաինական զորքերը շուրջօրյա հարվածներ են հասցնում Նոր Կախովկայի բնակելի թաղամասերին
Հիշեցնենք `ՌԴ ԶՈւ–ն սկսեց ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։ Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին հարվածներ են հասցվում ամբողջ երկրում ՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրում։
Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ վնասված է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։