Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում

Ղազախստանի նախագահի ընտրություններում ընտրողների մասնակցությունը 69,43 տոկոս է կազմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31 տոկոսը: Sputnik Ղազախստանի փոխանցմամբ՝ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի օգտին 6 456 392 մարդ է քվեարկել։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն` Ժիգուլի Դայրաբաևը, 3,42 տոկոս է հավաքել։ Նախագահի մյուս թեկնածուները հավաքել են ձայների երկու տոկոսից մի փոքր ավելին։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են
Անցած կիրակի Ղազախստանում տեղի են ունեցել յոթերորդ նախագահական ընտրությունները։ Պետության ղեկավարի պաշտոնին 6 թեկնածու էին հավակնում։
Ղազախստանի նախագահի ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշը նոյեմբերի 21-ի դրությամբ կազմել է 69,43 տոկոս:
Ղազախստանի «Ամանատ» իշխանական կուսակցությունը Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել