ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գնահատել է որպես գործնական և կարևոր քայլ 2 երկրների համար առևտրի ընդլայնման և տնտեսական հարաբերություններում բարենպաստ հեռանկարի հասնելու ուղղությամբ: Աբդոլլահիանը նման կարծիք է հայտնել Թեհրանում գտնվող ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Mehr գործակալությունը։
Աբդոլահիանը նաև իր գոհունակությունն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև աճող հարաբերությունների կապակցությամբ:
Միաժամանակ, Սաֆարյաննն իր հերթին նշել է, որ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը մեծ զարգացում և շրջադարձային պահ է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործընթացում:
«Բացի այդ, Հայաստանի բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և կառուցողական դիրքորոշումները տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և միջազգային սահմանների անփոփոխելիության վերաբերյալ»,–ասել է Սաֆարյանը։
Մատնանշելով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար առկա հնարավորություններն ու ենթակառուցվածքները՝ նա ընդգծել է ձեռք բերված համաձայնությունների կատարմանը հետևելու և դրանց իրականացման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 20–ին։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։